2162 դիտում
21:30 24-09-2020
Հնդկաստանի դեսպանը ՀՀ ոստիկանապետի հետ հանդիպմանն ընդգծել է իրավապահների արդյունավետ գործակցությունը
ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին։
Ողջունելով դեսպանին՝ Վահե Ղազարյանը կարևորել է Հայաստանի ոստիկանության և Հնդկաստանի դեսպանատան միջև առկա սերտ համագործակցությունը։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանի և Հնդկաստանի իրավապահ կառույցների միջև փոխգործակցությունն ավելի կամրապնդվի։ Որպես օրինակ՝ Վահե Ղազարյանը հիշատակել է այդ համագործակցության շրջանակներում հայ ոստիկանների մասնակցությունը Հնդկաստանում վերապատրաստման դասընթացներին։
Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրել է ոստիկանությունում ընթացող բարեփոխումների մանրամասներ։
Կիշան Դան Դեվալը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հաջողություն է մաղթել ոստիկանության բարեփոխումների ծրագրերի իրականացման գործում։
Դեսպանն ընդգծել է Հայաստանի և Հնդկաստանի իրավապահ կառույցների արդյունավետ համագործակցությունը հատկապես Ինտերպոլի շրջանակներում, ինչի շնորհիվ պատասխանատվությունից խուսափող հետախուզվողներ են հայտնաբերվում և ներկայացվում արդարադատությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
979 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
1000 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»