211652_close_icon
views-count976 դիտում article-date 20:17 17-07-2023

Արմեն Գրիգորյանը Մաթիաս Լյութենբերգի հետ հանդիպմանն ընդգծել է միջազգային հանրության ջանքերի մեկտեղումը ԼՂ-ում էթնիկ զտում թույլ չտալու նպատակով

Հուլիսի 17-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Մաթիաս Լյութենբերգին:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ, ինչի համատեքստում ԱԽ քարտուղարը ներկայացրել է ԼՂ-ի շուրջ ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ շեշտելով, որ կա անհրաժեշտություն միջազգային հանրության ջանքերի մեկտեղման՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում թույլ չտալու նպատակով:

Քարտուղարը բարձր է գնահատել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում՝ ընդգծելով դրա ազդեցությունը տարածաշրջանային անվտանգության պահպանման հարցում:

Նմանատիպ նյութեր