211652_close_icon

ՀՅԴ Արցախի կառույցն ընդլայնված կազմով խորհրդաժողով է անցկացրել

views-count1336 դիտում article-date 19:59 26-06-2024
Հունիսի 22-ին կայացել է ՀՅԴ Արցախի կառույցների ընդլայնված կազմով սեմինար-խորհրդաժողով՝ նվիրված Արցախի հետ կապված ներկա իրողություններին։ Հայտնում են ՀՅԴ-ի ֆեյսբուքյան էջում:

Խորհրդաժողովին զեկույցներով հանդես են եկել Լեռնիկ Հովհաննիսյանը (թեմա՝ «Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմից և 2023թ․ սեպտեմբերի 19-ից հետո»), Լենա Խաչատրյանը (թեմա՝ «Արցախցիների վերադարձի իրավունքը») և Տաթևիկ Աղաջանյանը (թեմա՝ «Արցախցիների բնակարանային ապահովման գործընթացի և ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ»)։

Ներկաները հարցեր են ուղղել հիմնական զեկուցողներին և հանդես եկել թեմաների վերաբերյալ իրենց առաջարկներով ու դիտողություններով։

Նմանատիպ նյութեր