211652_close_icon

Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

views-count1069 դիտում article-date 20:45 25-06-2024
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է․«ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորներով այսօր Բեռլինում հանդիպեցինք Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ:

Կարևորեցինք Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության խորացումը` քաղաքական, տնտեսական, էներգետիկ և մի շարք այլ ոլորտներում:

Քննարկեցինք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը` կարևորելով Գերմանիայի կառուցողական դերը այս հարցում:

Ներկայացրեցինք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և տարածաշրջանի տնտեսական զարգացման հեռանկարները:

Հատուկ անդրադարձ կատարեցինք ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը»:

Նմանատիպ նյութեր