211652_close_icon
views-count685 դիտում article-date 19:53 25-06-2024

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները հանդիպել են Յոհան Դավիթ Վադեֆուլի հետ

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է․

«ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամներով Բեռլինում հանդիպեցինք Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի ղեկավար Յոհան Դավիթ Վադեֆուլի հետ:

Կարևորեցինք ինչպես երկու խորհրդարաններում բարեկամական խմբերի առկայությունը, այնպես էլ խմբի անդամների միջև ակտիվ շփումներն ու փոխայցերը:

Մտքեր փոխանակեցինք Հայաստան-Գերմանիա հարաբերությունների զարգացման հեռանկարների, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության վերաբերյալ:

Քննարկեցինք տարածաշրջանային իրադրությունն ու կարևորեցինք խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը:

Հանդիպման առանցքում էին նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու դրանց խորացմանն ուղղված Գերմանիայի աջակցությունը»։

Նմանատիպ նյութեր