955 դիտում
13:40 24-06-2024
Ես Լալային տխուր չեմ կարողանում հիշել, այդ տեսակի մարդ էր նա. Դավիթ Հակոբյան
Ես Լալա Մնացականյանին տխուր չեմ կարողանում հիշել, այդ տեսակի մարդ էր նա, կյանքով, երջանկությամբ լի, բոլորին երջանկություն սովորեցնող, թվում էր, թե բոլոր ցավերին թեթև նայող, բայց դե․․․
Այս մասին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը։
«Մի ներկայացում էինք արել, որտեղ ես մահացածի դեր էի խաղում, նկարս սև ժապավենով մեր զգեստասենյակում առաջին պլանում դրված էր։ Լալան չէր նայել ներկայացումը, մտնում է ու տեսնում իմ նկարը սև ժապավենով, և իր մոտ հիստերիա է սկսվում. «Ո՞նց թե մեռել է Դավիթը, սա ի՞նչ է»։ Ու չի լսում մյուսներին։ Մի կերպ հանգստացնում են, ուշքի են բերում։ Հաջորդ օրը մոտեցա, ձեռքս դրեցի ուսին, ասացի «Լալա՜»։ Հռհռում էր, գրկել էր ու բաց չէր թողնում, ոնց որ այն աշխարհից հետ էի եկել», - պատմեց դերասանը Լալա Մնացականյանի հետ կապված պատմություններից մեկն ու հայտնեց, որ նրան միշտ ուրախ է հիշելու։
Դավիթ Հակոբյանի խոսքով՝ Լալա Մնացականյանի հետ մտերմությունը սկսվել է ուսանողական տարիներից՝ միասին են սովորել:
«Մի շատ հետաքրքիր գույն մեր արտիստական կյանքում պակասեց»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը մահացել է հունիսի 22-ին։ Դերասանուհին 66 տարեկան էր։

Նմանատիպ նյութեր
1198 դիտում
12:08 03-02-2024
Դավիթ Հակոբյան. «Տեսակի գիտակցություն չունեցողը դառնում է վտանգավոր մարդ»
Այս բաժնից
796 դիտում
12:20 18-01-2025
Օդը լավ մաքրվեց, երկնքի կապույտը և լեռները հստակ երևում են. Սուրենյան
646 դիտում
12:08 18-01-2025
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի