211652_close_icon
views-count754 դիտում article-date 11:49 23-06-2024

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

 Իսրայելական ուժերը սկսել են ավիահարվածներ հասցնել և ռմբակոծել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքը:

«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ հավելելով, որ պաղեստինցի պաշտոնյաները տեղեկացրել  են մի շարք պայթյունների հետևանքով  Գազայի հյուսիսում հինգ մարդու զոհվելու մասին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հարձակումները հաջորդել են մի օր տևած անողոք ռմբակոծություններին, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 101 պաղեստինցի Գազայի հատվածում:

Լրատվամիջոցը դա համարում է Գազայում ամենամահաբեր օրն այն բանից հետո, երբ  ավելի վաղ իսրայելական զորքերի հարձակման հետևանքով  Նուսեյրաթում զոհվեց 274 մարդ:

Նմանատիպ նյութեր