Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ ՀՀ ՊՆ-ից հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Նշենք, որ այսօր արդեն երկրորդ անգամ է՝ պաշտպանության նախարարությունը հերքում Ադրբեջանի ՊՆ տարածած ապատեղեկատվությունը:
Նշենք, որ այսօր արդեն երկրորդ անգամ է՝ պաշտպանության նախարարությունը հերքում Ադրբեջանի ՊՆ տարածած ապատեղեկատվությունը: