211652_close_icon

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՊՆ

views-count1015 դիտում article-date 12:32 22-06-2024
Պաշտոնական Բաքուն վերստին հաղորդում է Հայաստանի Զինված ուժերի կողմից ադրբեջանական բանակի դիրքերի գնդակոծության մասին:

Ադրբեջանի ռազմական գերատեսչության շաբաթ օրը տարածած հաղորդագրության համաձայն՝ դա տեղի է ունեցել երեկ «ժամը 12:25-ից 15:35-ը Քելբաջարի շրջանի Մոլլաբայրամլի բնակավայրի ուղղությամբ»: Ըստ նույն աղբյուրի՝ ադրբեջանական ուժերը «համարժեք միջոցներ» են ձեռնարկել:

Հայաստանի պաշտպանության նախարարությունն այս պնդմանը դեռ չի արձագանքել:

Վերջին օրերին Բաքվի նմանատիպ հաղորդագրությունները, որպես կանոն, հերքել են թե՛ Հայաստանի ռազմական գերատեսչությունը, թե՛ սահմանին դիտարկում իրականացնող Եվրամիության առաքելությունը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ շաբաթ առաջ առաջարկեց Բաքվին հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ ձևավորել։ Որևէ պատասխանի մասին հաղորդագրություն առայժմ չկա:

Նմանատիպ նյութեր