211652_close_icon

Մոդուլային ատոմակայանի կառուցման սոուսի ներքո Մեծամորի ատոմակայանը կփակվի. Մարուքյանը

views-count283 դիտում article-date 23:45 12-02-2026
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է․

«Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։

Խաղաղ միջուկային էներգետիկայի համագործակցության մասին բազմիցս խոսել եմ և ասել, որ եթե Հայաստանն ուզում է Միացյալ Նահանգների հետ միասին ատոմակայան կառուցել, պետք է ոչ թե փոքր մոդուլային ատոմակայան կառուցի, այլ ռեակտոր, որը կունենա նախկինի հզորությունը։

Չգիտեմ՝ մոդուլային ատոմակայանի կառուցումը տեղի կունենա, թե՞ ոչ, բայց գիտեմ, որ մոդուլային ատոմակայանի կառուցման սոուսի ներքո Մեծամորի ատոմակայանը կփակվի …»:

Նմանատիպ նյութեր