211652_close_icon
views-count790 դիտում article-date 18:55 21-06-2024

ՀՀ ՔԿ-ն անդրադարձել է Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների մասունքների փոխանցմանը

 ՀՀ քննչական կոմիտեն անդրադարձել է Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների մասունքների փոխանցմանը։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում նշել է. «Նկատի ունենալով լրատվամիջոցներից ստացված հարցումները՝ տեղեկացնում եմ հետևյալը․ 

Այսօր Ադրբեջանական կողմից հայկական կողմին են փոխանցվել ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիվ պատերազմի հետևանքով զոհված 2 հայ զինծառայողների մասունքներ։ 

2022թ․ սեպտեմբերի 13-14-ին ՀՀ-ի դեմ սանձաազերծված ագրեսիվ պատերազմի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, այդ թվում՝ նշանակվել են դիակի դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ՝ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ 

ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2022թ․ սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի Հանրապետության դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով մինչ օրս անհայտ է 2 զինծառայողի գտնվելու վայրը»,- գրել է Գոռ Աբրահամյանը։

Նմանատիպ նյութեր