211652_close_icon
views-count26733 դիտում article-date 14:24 20-06-2024

Խոշոր հրդեհ՝ Սյունիքի մարզում. Լեհվազ գյուղի խաչմերուկում հրդեհ է բռնկվել կցորդիչով բեռնատարում. այն դարձել է ոչ շահագործելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեհվազ գյուղի խաչմերուկում կցորդիչով բեռնատար ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Մեղրիի թիվ 56 հրշեջ-փրկարարական ջոկատց 1 մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի ծառայության տեսուչ Դավիթ Մանուկյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արշավիր Շահգելդյանն ու կրտսեր պարեկ Արմեն Բաբաջանյանը:
Հրշեջները մարել են բեռնատարում առաջացած հրդեհը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, ավտոմեքենան էլ դարձել է ոչ շահագործելի:

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+

Նմանատիպ նյութեր