10209 դիտում
00:34 20-06-2024
Շարժումը մատաղ արվեց Սերժ Սարգսյանի տանը․ Էդմոն Մարուքյան
Ես առաջարկել էի, որ Բագրատ Սրբազանը քաղաքական գնահատական տար նախորդ ռեժիմներին եւ երաշխիքներ, որ որեւէ ձեւով նրանց վերադարձի փորձ չի լինելու: Այս մասին իր տեսաուղերձում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հարցերով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Նաեւ ճանապարհ էի ասել, որ օրինակ, Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս ՀՀԿ նախագահի պաշտոնից, Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ չի մասնակցելու քաղաքական որեւէ պրոցեսի, իր տղան է մանդատը վայր դնում: Այսինքն իրենք իրենց ունեցած ամբողջ մասնակցությունը դադարեցնում են, նաեւ խոսքը գնում է նաեւ նրանց շուրջբոլորը հավաքված սատելիտների մասին, եւ Սրբազանը գնում է մի անաղարտ ճանապարհով, որտեղ կա ընտրողների շուրջ 50 տոկոսից ավել մարդ: Ընդդիմադիրների մասին է խոսքը: երեւանի ընտրությունները դա ցույց են տվել: Ես ցույց եմ տվել, թե ինչպես է ՔՊ-ն Երեւանի ընտրություններում առանց Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մասնակցության ստացել 32 տոկոս ձայն, այսինքն 68 տոկոսը չի քվեարկել իրենց օգտին»,-ասաց նա:
Հետո, ըստ Մարուքյանի, որոշ տեղեկություններ սպրդեցին. «Սրբազանն ասաց, որ ինքը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, որից հետո «Հրապարակ» թերթով տեղեկատվությունը հրապարակվեց, որ այդ հանդիպումը տեղի է ունեցել Ձորաղբյուրում՝ նրա առանձնատանը: Սա մի ինդիկատոր էր, որ այն, ինչ մենք ակնկալում էինք, որ Սրբազանն անի, նա գնաց դրա հակառակ ճանապարհով: Մենք ասում էինք՝ դիստանցավորվիր, տարանջատվիր, դատապարտիր, գնա այն ճանապարհով, որ ժողովրդական աջակցություն ունենաս, Սրբազանը գնաց հակառակ ճանապարհով: Նա բոլոր ուժերին հրավիրում է հանդիպման, բոլորը հանդիպում են, իսկ ինքը իր ոտքով գնում է Սերժ Սարգսյանի տուն: Երբ ես այդ մասին իմացա, հասկացա, որ սա դիագնոզ է, դատավճիռ է այդ պրոցեսի համար:
Ես հասկացա, որ Սրբազանը փորձառու չէ, եւ իր կողքին եղած մարդիկ, ՀՅԴ-ից Գառնիկ Դանիելյանը եւ մյուսները իրեն համոզել են եւ տարել Սերժ Սարգսյանի տուն: Այսպիսով նա անարգել է բոլոր այն ուժերին, որոնց հրավիրել է հանդիպման:
Այս ֆունդամենտալ անարգանքի մասին ես ուզում էի խոսել, բայց չխոսեցի, քանի որ դեռ ցույցեր կային:
Նրանք, ովքեր տարել են Սրբազանին Սերժ Սարգսյանի տուն, եւ հետո այդ մասին նյութը հրապարակել են, նրանք, ըստ էության, շարժումը մատաղ են արել Սերժ Սարգսյանին: Դրանից հետո ակնկալել, որ որեւէ բան կարող է տեղի ունենալ, ես նման ակնկալիք չունեմ»,-ասաց Մարուքյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3884 դիտում
22:45 26-06-2015
Աուդիտի վերաբերյալ Սերժ Սարգսյանի որոշումը ուշացած է. ցուցարարների արձագանքը` Սերժ Սարգսյանի որոշմանը
2499 դիտում
17:58 05-04-2016
Պետք է տեղի ունեցածը փաստաթղթավորել և դիմել քրեական դատարան. Էդմոն Մարուքյան
Այս բաժնից
1831 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1405 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2011 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»