211652_close_icon
views-count814 դիտում article-date 15:12 15-06-2024

Ղազախստանը մինչև տարեվերջ Գերմանիա կմատակարարի ավելի քան 1 տոննա նավթ

Ղազախստանը մինչև տարեվերջ Գերմանիա կմատակարարի ավելի քան 1 տոննա նավթ, ասվում է ղազախական KazMunayGas նավթագազային ընկերության հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ այս տարվա 5 ամիսների ընթացքում Ղազախստանը Գերմանիային մատակարարել է մոտ 500 հազար տոննա նավթ։

KazMunayGas-ի խորհրդի նախագահ Ասխաթ Խասենովը հունիսի 14-ին Աստանայում հանդիպում է ունեցել Karachaganak Petroleum-ի շահագործման գլխավոր տնօրեն Մարկո Մարսիլիի հետ։
Զրուցակիցները քննարկել են Կարաչագանակ հանքավայրում տարեկան 4,5 միլիարդ խորանարդ մետր հում գազի հզորությամբ գազի վերամշակման գործարանի կառուցման նախագծի ներկա վիճակը։

Անդրադարձ է եղել նաև Կարաչագանակ նավթի արտահանման թեմային՝ ելնելով Արևմտյան Եվրոպայում ղազախական ածխաջրածինների պահանջարկի աճից։ Անցյալ տարի Կարաչագանակից մոտ 1 մլն տոննա նավթն առաջին անգամ Գերմանիա է մատակարարվել KazTransOil-ի և Transneft-ի տրանսպորտային համակարգերով։

Նմանատիպ նյութեր