1525 դիտում
14:45 20-08-2021
Գյումրիում մինչև տարեվերջ կհիմնանորոգվի ավելի քան 30 փողոց
Գյումրիում լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը»՝ միայն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջոցներով հիմնանորոգվում է 23, սուբվենցիոն ծագրով 9 փողոց և 1 հրապարակ: Դրանցից 7-ում աշխատանքներն արդեն մեկնարկել են: «Մյուս փողոցների հիմնանորոգման աշխատանքները կսկսվեն 1-2 օրից և կավարտվեն մինչև այս տարվա վերջ: Արդյունքում կունենանք մոտ 19 կմ հիմնանորոգված ճանապարհ: Այս պահին աշխատանքներնը նորմալ ընթանում են»,- «Արմենպրես»-ին ասաց Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ ու շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը՝ վստահեցնելով, որ ոչ բոլոր փողոցներն են կենտրոնական, հիմնանորոգվում են նաև որոշ երկրորդական փողոցներ:
Պատասխանատուն նշեց, որ այն փողոցներում, որոնք ունեն հնարավորություն, կառուցվում է նաև ջրահեռացման համակարգեր:
Խոսելով ժամկետներից՝ Կնյազ Մանասյանը հույս հայտնեց, որ ընկերությունները ժամկետների մեջ կտեղավորվեն՝ չբացառելով, որ լավ փողոցաշինարարների կարիք քաղաքն ունի: «Բոլոր փողոցները հիմնանորոգվում են, ընթացիկ նորոգման աշխատանքները 2 ամիս առաջ են ավարտվել; Սուբվենցիոն ծրագրով 8 փողոց և 1 հրապարակ են ընթացիկ նորոգման ենթարկվել»,- նշեց Կնյազ Մանասյանը:
Փողոցների հիմնանորոգմանը զուգահեռ այդ փողոցներում տեղադրվում են նոր լուսակետեր:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
889 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21049 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1162 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու