1369 դիտում
23:22 12-06-2024
Լավ գմփացնում էին․ Մտածված աժիոտաժ ստեղծեցին, որ Նիկոլը փախնի․ զոհվածի մայր. news.am
Լավ գմփացնում էին. ընդ որում, լուսաձայնային նռնակները ոստիկանները հիմնականում նետում էին այգում հանգիստ նստած մարդկանց ուղղությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց 44 օրյա պատերազմում նահատակված զինծառայող Դավիթ Գևորգյանի մայրը՝ Հանրային ռադիոյի լրագրող Ալիսա Գևորգյանը։ Նրա խոսքով՝ ոստիկանները մտածված են դա արել, որպեսզի Փաշինյանը հեռանա Ազգային ժողովից։
«Իրենք էդ աժիոտաժը ստեղծեցին, որպեսզի Նիկոլը փախնի»,- հայտարարեց Ալիսա Գևորգյանը։ Նա նույնպես տուժել է Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկում ոստիկանների և շարժման մասնակիցների միջև տեղի ունեցած բախման հետևանքով։ «Առաջին մեծ բախումից առաջ ինձ վատ էի զգում, նստել էի, որ հանգստանամ, սակայն, երբ քաշքշուկը սկսվեց, այլևս չկարողացա վեր կենալ՝ մնացի մարդկանց ու ոստիկանների ոտքերի տակ։ Իմ նման շատերն էին գետնին հայտնվել, ոտնատակ ընկել»,- պատմեց զոհված զինվորի մայրը։ Նա լուրջ վնասվածքներ չի ստացել՝ թեթև քերծվածքներ են, հագուստն է պատառոտվել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր
2656 դիտում
23:28 27-04-2021
2020-ի պատերազմը լավ մտածված բեմականացում էր և կապ չուներ հայ զինվորի և ազգի մարտական վիճակի հետ. Ն. Հոխիկյան