211652_close_icon

Երբ մի քանի օր ճանապարհներն այնպես կփակվեն, որ չկարողանամ հասնել դատարան, շարժումը կհաղթի. Արմեն Աշոտյան

views-count925 դիտում article-date 16:44 11-06-2024
Այն դեպքում, երբ ես իրոք չկարողանամ հասնել դատարան, այդքան փակ լինեն փողոցները մի քանի օր, վստահ եմ՝ Շարժումը կհաջողի: Այս մասին դատական նիստի ավարտից հետո հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ դեպքում կհաջողի Շարժումը: 

«Երբ որ Հայաստանի ժողովուրդն իր ապագան վերցնի իր ձեռքը»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով հարցին՝ ո՞ր դեպքում Հայաստանում չի հաղթի Բորելի ու Բլինքենի հավանության արժանանալն ու Էրդողանի ու Ալիևի դուխը հարցին:

ՀՀԿ փոխնախագահը՝ իր նախկին գործընկերոջը՝ Նիկոլ Փաշինյանին խիզախություն մաղթեց: 

«Եվրոպառլամենտի ընտրություններն ապացուցեցին, որ Նիկոլը Ղարաբաղի հարցը վստահել է  ղեկավարների՝ Օլաֆ Շոլցին և Էմանուել Մակրոնին, որոնց չի վստահում անգամ իրենց ժողովուրդը»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը մեղադրվում է կրթության նախարար լինելու տարիներին փողերի լվացումը, վստահված գույքը հափշտակելը, պաշտոնեական լիազորություններն անցնելը կազմակերպելու համար։ Աշոտյանն իրեն առաջադրած մեղադրանքները չի ընդունում։ Նրա կարծիքով՝ գործը սարքված է և ինքը քաղբանտարկյալ է։

Նմանատիպ նյութեր