211652_close_icon

Անահիտ Ավանեսյանն այցելել է պայթյունից տուժածներին

views-count1378 դիտում article-date 21:12 07-06-2024
Արվում է ամեն բան` մեր քաղաքացիների ապաքինման համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Տեսակցեցի Երևան֊Սևան ճանապարհին երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացված տուժածներին։

Այս պահին պացիենտներից երկուսի առողջական վիճակը բժիշկները գնահատեցին ծայրահեղ ծանր, չորսինը` միջին ծանրության։

Հանդիպեցի նաև տուժածների հարազատներին։

Արվում է ամեն բան` մեր քաղաքացիների ապաքինման համար։

Մաղթում եմ առողջություն»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր