53790 դիտում
20:12 07-06-2024
Անպատկերացնելի ցինիզմ․ փաստաբան Մելինե Զաքարյանը 72-ամյա տատիկին վտարում էր՝ սեփական շահերից ելնելով, բայց միևնույն ժամանակ «հրեշտակ» էր ձևանում․ Փաստաբանների պալատը հետևություններ կանի՞. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Մայիսի 30-ին SHAMSHYAN.com-ը մի հոդված էր հրապարակել, որտեղ նկարագրել էինք, թե ինչպես են Նորք-Մարաշի իր տնից վտարում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 72-ամյա կնոջը։ Իրավիճակն այնքան ծանր էր, որ նույնիսկ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներն էին տարակուսած, թե ինչպես կարելի է վտարման ժամկետը չերկարացնել։
Սակայն իբր «գնորդի» փաստաբան Մելինե Զաքարյանը հեռախոսով հրահանգում էր ոչ մի դեպքում չդադարեցնել ծեր կնոջ վտարումը և գործը հասցնել մինչև վերջ։
Մեր հոդվածից հետո փաստաբան Մելինե Զաքարյանը հատուկ նամակ ուղարկեց, որտեղ «հիմնավորում էր», որ մեր գրածը սուտ է․
«Որևէ մեկը ինձ չի հայտնել,թե այդ տանը բնակվող տատիկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում կամ որ նրա կյանքը արդեն մազից է կախված։
Իրավաբանը նշել է,որ որպես կոլեգա ևս 7 օրով հետաձգվի վտարումը, տվել եմ բացասական պատասխան, քանի որ վարքագծի կանոնագիրքը պարտադրում է գործել ի շահ վստահորդի, ինչպես և վարվել եմ», - գրել էր փաստաբանը։
Սակայն SHAMSHYAN.com-ի փոքրիկ հետաքննությունը ցույց տվեց, որ տունը գնել է Վահրամ Պավլուշայի Զաքարյանը, ով ոչ ավել, ոչ պակաս փաստաբան Մելինե Զաքարյանի հայրն է։
Ստացվում է, որ անշարժ գույքի կադաստրային արժեքով ձեռք բերված բնակարանից տարեց տատիկը օր առաջ վտարվեց անձամբ Մելինե Զաքարյանի համար, ով առանց ամոթի նշույլի SHAMSHYAN.com-ին մեղադրում է իբր սուտ տարածելու մեջ։
Հետևությունները թողնում ենք մեր ընթերցողին։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1658 դիտում
12:33 24-01-2014
ՀՀ փաստաբանների պալատը ծրագրում է հեռավար ուսուցում կազմակերպել մարզերի փաստաբանների հետ
1765 դիտում
09:47 18-04-2015
Փաստաբանների նոր ակումբը կարող է պառակտե՞լ փաստաբանների պալատը. Ժողովուրդ