211652_close_icon
views-count2338 դիտում article-date 15:37 06-06-2024

Ով է Գալստանյանի շարժման անդամներին գումարով շահագրգռած կալանավորված անձը. armtimes.com

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վազգեն (Բագրատ) Գալստանյանի գլխավորած շարժման անդամներին գումարով շահագրգռելու, նրանց վճարի դիմաց ակցիաների ու հավաքների վայր բերելու մեղադրանքներով կալանավորված անձը 29-ամյա Նարեկ Թևոսյանն է:

Վերջինս Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է նախորդ տարվա սեպտեմբերին, Ստեփանակերտի բնակիչ է եղել:

Հիշեցնենք՝ նշված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և կայացվել է դատարան ներկայացնելու համար նրան ձերբակալելու որոշում, դատարանի որոշմամբ վերջինս կալանավորվել է:

ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ բացահայտվել են «Տավուշը հանուն հայրենիքի» և «Սրբազան շարժում» անվանումներով հավաքներին, այդ թվում՝ դրանց շրջանակներում իրականացվող անհնազանդության ակցիաներին, փողոցներ արգելափակելուն և ցույցերին մասնակցող անձանց նյութապես շահագրգռելու փորձեր:

 ՔԿ-ի հրապարակած ձայնագրությունը՝ ստորև.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր