211652_close_icon
views-count30681 դիտում article-date 16:49 05-06-2024

Հրազդան քաղաքը նույնպես անմասն չէ հակասանիտարական ու խոլերայի վտանգից. 6 մուտքանի շենքում կեղտաջրերը մի քանի տարի է՝ ողողել են նկուղները՝ առաջացնելով գարշահոտություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 38 շենքում հակասանիտարական սարսափելի վիճակ է։ Արդեն երկրորդ տարին է՝ կոյաջրերը լցվում են նկուղներ՝ թուլացնելով շենքի հիմքերը։ 9 հարկանի 6 մուտքանի շենքի բոլոր մուտքերի նկուղներում նույն վիճակն է։ Այս ամենին գումարվել է նաև քաղաքացիների լցրած աղբը։ Շենքի բնակիչներն ասում են՝ մի քանի տարի է՝ պայքարում են այս ամենի դեմ։ Բայց ապարդյուն։ Ժամանակ առ ժամանակ մաքրող մեքենան գալիս էր, քաշում ջուրը։ Տարածքը մաքրվում էր, ջուրն էլ չորանում։ Բայց արդեն մի քանի տարի է՝ դա էլ չկա։

Բնակիչներն արդարացիորեն բարձրձայնում էին այն մասին, որ ամառ է, ու այդ ամենին գումարվելու է նաև անտանելի գարշահոտը։  

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչերը ուր ասես չեն դիմել, համատիրություն, քաղաքապետարան ու «Վեոլիա ջուր» ընկերություն։ Ընկերությունից դեռ նախորդ տարի էին վստահեցրել, որ այս տարվա մարտ ամսին գործի կանցնեն, խողովակները կփոխեն։ Բայց օրերն անցնում են, վիճակը մնում է նույնը։

Հակառակը՝ ամեն օր ավելի է վատթարանում է։ Բնակիչներն անգամ առաջարկել են գումար հավաքել, սեփական միջոցներով լուծել խնդիրը։ Մինչդեռ այստեղ ապրողները վճարումները պարտաճանաչ կատարում են։ Պահանջում են, որ պատասխանատուներն էլ իրենց գործառույթը պատշաճ իրականացնեն։

Ընդհանուր առմամբ այս շենքի բոլոր մուտքերում էլ անբարեկարգ վիճակ է։ Հոսանքների խճճված լարերն էլ իրենց հերթին են մեծ վտանգ ներկայացնում։

Լուսանկարները և տտեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր