985 դիտում
22:08 03-06-2024
Լյուդվիգ Գյուլնազարյանը ստանձնեց Փարաքար համայնքի կառավարումը
Ազգային ժողովի պատգամավոր գործընկերների, մարզի համայնքների ղեկավարների, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, մարզային և համայնքային կառույցների ղեկավարների հետ այսօր Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը մասնակցեց համայնքի ավագանու՝ օրենքի ուժով հրավիրված նիստին, որտեղ համայնքի նորընտիր ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը երդմամբ ստանձնեց համայնքի կառավարումը: Այդ մասին հայտնում են ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմից։
Մարզպետը, ելույթ ունենալով, շնորհակալություն հայտնեց համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանին համատեղ աշխատանքի համար, վստահեցրեց, որ Լյուդվիգ Գյուլնազարյանի գլխավորությամբ համայնքում կշարունակվեն լուծվել կենսական խնդիրները, որ կառավարությունը ջանք չի խնայում համայնքների համաչափ զարգացումը ապահովելու համար:
Մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց ավագանու «Քաղաքացիական պայմանագիր», «Մինասյան դաշինք» խմբակցություններին, անկախ ավագանիներին ստեղծված իրավիճակում ճիշտ որոշում կայացնելու` համայնքի ղեկավարի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանի օգտին քվեարկելու համար:
Հանդիսավոր մասի ավարտից հետո Փարաքար համայնքի ավագանին քննարկեց և միաձայն քվեարկությամբ հաստատեց օրակարգում ընդգրկված մյուս հարցերը ևս:

Նմանատիպ նյութեր
841 դիտում
12:55 31-05-2024
ՔՊ-ի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանն ընտրվել է Փարաքար համայնքի ղեկավար
2203 դիտում
13:29 02-09-2020
Փարաքար համայնքի ղեկավարը վատնման եղանակով հափշտակել է համայնքի 12.935.000 դրամի դրամական միջոցները․ ԱԱԾ
Այս բաժնից
355 դիտում
11:00 21-09-2024
Հուսով եմ՝ պատվով կհաղթահարենք մեր պետության համար այս դժվարին ժամանակաշրջանը. Ռոբերտ Քոչարյան
265 դիտում
10:57 21-09-2024
Կեցցե ազատ, ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հայերենով է շնորհավորել
325 դիտում
10:12 21-09-2024
Այսօր, ինչպես և 33 տարի առաջ, մեր պետության առաջ կանգնած մարտահրավերները նվազ չեն. ՀՀ նախագահի ուղերձը