211652_close_icon
views-count898 դիտում article-date 15:35 01-06-2024

Նախագահի նստավայրում կայացել է մանկապատանեկան ժամանցային-մշակութային միջոցառում

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել են «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի և «Դանիելյան» արվեստի կենտրոնի սաները: Հայտնում են նախագահի աշխատակազմից:

Նախագահական նստավայրի բացօթյա տարածքում կայացել են պատանի ստեղծագործողների ցուցահանդեսը և նվագախմբի համերգային կատարումները: Երեխաների համար կազմակերպվել է նաև ժամանցային-մշակութային միջոցառում:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ծանոթացել են ներկայացված աշխատանքներին, շրջել տաղավարներով, ունկնդրել երաժշտական կատարումները և զրուցել երեխաների հետ: Միջոցառման ավարտին միջոցառման մասնակիցները նվեր են ստացել:

Նմանատիպ նյութեր