211652_close_icon
views-count877 դիտում article-date 19:03 31-05-2024

Բուժզննման սենյակում հայտնաբերվել են կասկածելի զանգվածներ՝ նախատեսված կալանավորված անձի համար

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ այն
մասին, որ հիմնարկից բժշկական կենտրոն բուժզննության համար տեղափոխվող կալանավորված անձ Ս․Մ․-ին փոխանցվելու է թմրանյութ։ Ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, խուզարկել են
բուժզննման սենյակը։ Արդյունքում՝ հագուստի համար նախատեսված կախիչի հետնամասից հայտնաբերվել է ծխախոտի տուփ, որի մեջ առկա են եղել թմրամիջոցին նմանվող զանգվածներ։

Անմիջապես ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, ահազանգվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանություն, որից հետո
դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀ բաժանմունքի ծառայողները։ 

Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր