1984 դիտում
15:03 31-05-2024
Ազնավուր և Լեգրան երևանյան բեմին․ բալետային երեկոյի հովանվոր՝ Ֆասթ Բանկ
«Բալետ 2021» հիմնադրամի նախաձեռնությամբ և Ֆասթ Բանկի աջակցությամբ հունիսի 15-ին՝ ժամը 19։00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Շառլ Ազնավուրի «Լա Բոհեմ» և Միշել Լեգրանի «Շերբուրգյան հովանոցներ» բալետային ներկայացումների առաջնախաղը՝ նախատեսված բոլոր սերունդների ներկայացուցիչների համար։
«Շերբուրգյան հովանոցներ» բալետը Միշել Լեգրանի արդեն սիրված երաժշտության ժամանակակից
մեկնաբանությունն է՝ սյուժեի, պարի և բեմական հագուստի յուրահատուկ ձևավորմամբ: Իսկ «Լա Բոհեմ»՝ դեռևս 2017 թվականին բեմադրված բալետային ներկայացումը, ստեղծվել է մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի 12 երգերի հիման վրա: Բալետի հայաստանյան առաջնախաղին ներկա է եղել նաև ինքը՝ լեգենդը։ «Լա Բոհեմ»-ն Ազնավուրի կերպարի, անցած կյանքի և զգացմունքների այլաբանական արտապատկերումն է: Խորհրդանշական է, որ բալետը վերականգնվում է Ազնավուրի հոբելյանական տարում և լավագույնս կհամալրի նրա ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Բալետային ներկայացումները բեմադրել է ՀՀ ժողովրդական արտիստ, ճանաչված բալետավար Ռուդոլֆ Խառատյանը:
Ֆասթ Բանկի կողմից մշակութային նախագծերին աջակցությունը պարբերական բնույթ է կրում և Բադալյանների ընտանիքին պատկանող ընկերությունների խմբի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր մաս է:

Նմանատիպ նյութեր
4135 դիտում
17:06 01-06-2017
Շնորհակալ եմ շռայլ նվիրաբերության համար. «Ազնավուր» հիմնադրամը կշարունակի գործունեությունը․ Շառլ Ազնավուր
1387 դիտում
19:51 04-08-2023
Ֆասթ Բանկը և Ֆասթ Շիֆթը Համահայկական ամառային 8-րդ խաղերի հովանավորներ են
Այս բաժնից
10160 դիտում
22:05 03-12-2024
Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի համար դեկտեմբերի 3-ը հիշարժան օր է
9944 դիտում
17:28 03-12-2024
«Ամեն դժվարություն հաղթահարելի է, եթե հավատում ես ինքդ քեզ և ընդունում քեզ այնպիսին, ինչպիսին կաս». «Փաստ»