1426 դիտում
20:29 29-05-2024
ՀՀ ինքնիշխանության համար մի քանի երկրներից եկող uպառնալիքներ կան․ ՀՀ արտաքին հետախուզության պետ
ՀՀ ինքնիշխանության, սուվերենության համար կան բազմաթիվ սպառնալիքներ, որոնք գալիս են մի քանի երկրներից։
Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին հետախուզության պետ Քրիստինե Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ այդ վտանգները չեզոքացնելու համար ՀՀ անվտանգության ոլորտում կատարվում են բարեփոխումներ։
«Մեր գործունեության առաջնահերթություններով որոշվել են այն արտաքին վտանգների ուղղությունները, ինչպես նաև պետության զարգացման համար այն կարևոր հեռախուզական տեղեկությունները, որը ծառայությունը պետք է հավաքի, և դրանք ուղղված են հանրապետության արտաքին վտանգները, որոնք գալիս են տարբեր երկրներից և գալիս են տարբեր երևույթներից»,- նշել է նա։
Գրիգորյանը հավելեց, որ բոլոր երկրներում արտաքին անվտանգային մարտահրավերներն ունեն թե՛ ներքին, թե՛ արտաքին դերակատարներ, և Հայաստանը բացառություն չէ։
Իսկ թե ինչու մինչ այսօր ՀՀ իրավապահ համակարգը «ներքին դերակատարների» վերաբերյալ որևէ բացահայտում չի արել, Գրիգորյանի խոսքով՝ բացահայտումներ լինում են։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք Ադրբեջանից հարձակման վտանգ կա՞, Գրիգորյանի խոսքով՝ միշտ կա, քանի դեռ հարաբերությունները չեն նորմալացել։
«Վտանգներին պետք է լուրջ վերաբերվել, բայց և չպետք է դրանք գերագնահատել և որոշակի հետևությունների գալ։ Մենք պատշաճ կերպով օրական կտրվածքով գնահատում ենք այդ ռիսկերն ու տեղեկացնում վարչապետին»,- ասաց նա։
Նմանատիպ նյութեր
2761 դիտում
09:31 04-10-2023
Նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը նշանակվել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ
1504 դիտում
23:18 12-05-2024
Սերգեյ Շոյգուն՝ ՌԴ ԱԽ քարտուղար. Նարիշկինը կմնա արտաքին հետախուզության պետ, Բորտնիկովը՝ ԱԴԾ-ի տնօրեն
Այս բաժնից
505 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
994 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
766 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ