211652_close_icon
views-count1207 դիտում article-date 17:08 29-05-2024

Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը՝ Տավուշի մարզում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության երրորդ դասի խորհրդական Մամիկոն Դավթյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնի պետ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչի պաշտոնից: 

Մամիկոն Էդիկի Դավթյանի կենսագրությունը

Ծնվել է 1988թ. մայիսի 25-ին, Իջևան քաղաքում:
2009թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիաի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

Աշխատանքային գործունեություն

2009-2012թթ.`  ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի անչափահասների գործերով խմբի տեսուչ,
2012-2014թթ.`  ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր,
2018-2024թթ.`  ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ քննիչ:

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար  խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած  է, ունի 3 երեխա:

Նմանատիպ նյութեր