211652_close_icon
views-count820 դիտում article-date 07:28 29-05-2024

Քաղաքական առումով թեժ օր է լինելու. Փաշինյանը ԱԺ-ում կլինի, ցուցարարները` փողոցում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Այսօր քաղաքական առումով թեժ օր է սպասվում:
Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկելու է «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներ:

Նիկոլ Փաշինյանը եւ նախարարները կգնան խորհրդարան՝ դրանց մասնակցելու:
Ազգային Ժողովում այսօր լինելու են Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննսիյանը, կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԿԵ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը։
Այսօր ընդդիմությունն է վաղ առավոտից վերսկսելու անհնազանդության ակցիաները:
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վարչապետի թեկնածու Բագրատ Սրբազանը 08:00-ից իր աջակիցներին հրավիրել է Սուրբ Աննա եկեղեցի:
Չի բացառվում, որ ընդդիմադիրները եւ նրանց աջակիցները նաեւ ԱԺ շենք գնան՝ այնտեղ եւս իրենց բողոքի ձայնը բարձրացնելու»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր