211652_close_icon
views-count823 դիտում article-date 16:11 27-05-2024

«Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետ տանող ճանապարհի երթևեկությունը վերականգնված է

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Բագրատաշեն»-Նոյեմբերան-Իջևան- Դիլիջան-Երևան և հակառակ ուղղությամբ երթուղով երթևեկությունը վերականգնված է:

«Բագրատաշեն»-գ. Հաղթանակ և Իջևան-Դիլիջան հատվածներում երևեկությունը կազմակերպվում է` օգտագործելով ճանապարհի մեկ երթևեկաշերտը (միակողմանի), ուստի խնդրում ենք նշված տեղամասերով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում:

«Բագրատաշեն» մաքսային անցման կետը գործում է բնականոն:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր