211652_close_icon
views-count43462 դիտում article-date 12:46 27-05-2024

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. Կոմիտասի պանթեոնի դիմաց մարդաբոյ փոսը պատուհաս է դարձել վարորդների համար. վնասվել են 10-ից ավելի ավտոմեքենաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայիսի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Արշակունյաց պողոտայում՝ Կոմիտասի անվան պանթեոնի դիմաց ամիսներ առաջ ասֆալտապատված հատվածի մի զգալի մասում մարդաբոյ փոս է առաջացել, այդ թվում՝ նստվածք, ինչի պատճառով վարորդներին պատճառվում է ոչ միայն անհարմարություններ, այլ նաև խոշոր չափի նյութական վնաս:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միայն մի քանի ժամվա ընթացքու 10-ից ավելի ավտոեմեքենաներ հայտնվել էին փոսում, քանի որ անձրևաջրերը լցվել էին այդ հատվածում ու նկատելի չէր ասֆալտի նստվածքը:

Երջանիկ պատահականությամբ տուժածներ չկան, բայց վարորդներին պատճառվել է նյութական վնաս:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:

Պարեկները մի քանի ժամ շարունակ սահմանազատել եմ տարածքը, որպեսզի այլ վարորդներ իրենց ավտոմեքենաներով չհայտնվեն փոսում:

Բոլոր վթարիների փաստով ՊԾ Երևան քաղաքի գնի 4-րդ գումարտակւոմ փաստաթղթեր են ձևակերպվում:

Դեպքի վայրում հավաքված մի քանի վաորորդներ էլ ասում էին, որ էլի են ավտոմեքենաներ վթարվել, սակայն վարորդները հույսները չեն դրել քաղաքային իշխանությունների ու ԱՊՊԱ-ի վրա, թե նրանք կփոխհատուցեն վնասը, իրենց ուժերով մեքենաները քարշակների միջոցով տեղափոխել են:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր