Գերմանիան խոստովանել է, որ պարտավոր է ձերբակալել Նեթանյահուին, եթե ՄՔԴ-ն հրաման արձակի
Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆան Հեբշտրայթը հայտարարել է, որ եթե Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ ձերբակալության միջազգային օրդեր տրվի, Գերմանիան պարտավոր կլինի ձերբակալել նրան։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Politico-ի լրագրող Պիտեր Ուիլկը։
«Մենք պարտավորված ենք օրենքով, Գերմանիան աջակցում է դատարանին և այդպես էլ կմնա», - ասել է խոսնակ Շտեֆան Հեբշտրայթը։
Նա հրաժարվել է պատասխանել լրագրողի այն հարցին, թե Գերմանիան կընդունի՞ Իսրայելի կոչը, որ երկրները պետք է ձեռնպահ մնան ձերբակալության հրամանի կատարումից։
Ըստ Spiegel-ի՝ Գերմանիան Իսրայելի վարչապետի ձերբակալության սցենարը համարում է «խիստ զգայուն»՝ հաշվի առնելով Հոլոքոստի հիշատակի հարցը։
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանը պահանջել էր Նեթանյահուի, ինչպես նաև Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և ՀԱՄԱՍ-ի երեք առաջնորդների ձերբակալման օրդեր տրամադրել։
Ի պատասխան՝ Նեթանյահուն Հաագայի Միջազգային քրեական դատարանին մեղադրել է հակասեմականության համար։ Նեթանյահուն ասել էր, որ ինքը «զզվանքով» է մերժում Խանի հայտարարությունը, և որ դա «նոր հակասեմականության» օրինակ է։