1396 դիտում
17:53 22-05-2024
Իրան-Հայաստան հարաբերությունները հակառակորդներ ունեն. Խամենեին՝ Փաշինյանին
Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին, այսօր Թեհրանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, ասել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնման Իրանի քաղաքականությունը կշարունակվի Իրանի փոխնախագահ Մոհամմադ Մոխբարի օրոք։ Այս մասին գրում է ԻՌՆԱ գործակալությունը:
Այս հանդիպմանն այաթոլլահ Խամենեին նշել է Իրանի և Հայաստանի պատմաաշխարհագրական ընդհանրությունն ու ընդհանուր շահերը՝ հավելելով.«Ես ընդգծում եմ համագործակցության ընդլայնումը` ելնելով հարաբերությունների ռազմավարական բնույթից, սակայն կարևորն այն է, որ Իրանի և Հայաստանի հարաբերություններն ունեն հակառակորդներ, այդ իսկ պատճառով երկու երկրին առնչվող հարցերին պետք է զգուշությամբ և ուշադրությամբ մոտենալ:Մեր հանգուցյալ նախագահը շատ զգայուն էր Հայաստանի հետ կապված սահմանային խնդիրների նկատմամբ, և այս զգայունությունն ու մտահոգությունը պետք է շարունակել հաշվի առնել: Մենք պետք է կարողանանք ապահովել մեր շահերը»։
Հիշեցնենք, որ Փաշինյանը Թեհրանում մասնակցել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռաիսիի, Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի և ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը:

Նմանատիպ նյութեր
8857 դիտում
10:06 22-11-2018
Քաղաքական հակառակորդներ՝ Արարատի մարզպետն ու Մասիսի քաղաքապետը, դաշնակիցներ են դարձել․ «Ժամանակ»
1745 դիտում
16:46 13-08-2015
«Նոր մակարդակի կհասցվեն Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունները». ՀՀ վարչապետ
Այս բաժնից
955 դիտում
21:48 22-01-2025
Կանգառներում դեռ տրանսպորտի սպասելու խնդիր կա, անում ենք ամեն ինչ՝ այն լուծելու ուղղությամբ․ Ավինյան
865 դիտում
21:35 22-01-2025
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել