Բագրատ Սրբազանի ու աջակիցների Կիրանց մեկնող ավտոշարասյունն արդեն ճանապարհին է
Բագրատ Սրբազանն աջակիցների հետ մեկնում է Կիրանց, «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման ավտոշարասյունն արդեն ճանապարհին է:
Նշենք, որ Կիրանցում այս պահին գտնվող լրագրող Անի Գևորգյանը հայտնում է, որ գյուղի մեջ սահմանային հենսյուներ են դրվել: Հենասյունների կողքին զինված և դիմակավորված սահմանապահներ են կանգնած։
Գյուղացիներն այս պահին հավաքվել են ճանապարհին։
Բնակիչներն ասացին, որ սյուներն առավոտյան են դրել՝ գաղտնի և նրանց թույլ չեն տվել մոտենալ։
«Մեկ այլ հենասյուն էլ ներքին գետի կողքն են դրել»,- ասացին գյուղացիները։
Այս պահին Կիրանց տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ: Անցակետից մինչև Կիրանց ընկած հատվածում ոստիկանական ուժեր են կենտրոնացված:
Հիշեցնենք՝ մայիսի 15-ին Կիրանցում սահմանազատման գործընթացի վերաբերյալ ԱԳՆ հաղորդագրությունից հետո կիրանցիները կրկին ճանապարհը փակել էին:
Ոստիկանական ուժերը երեկ ընդդիմադիր պատգամավորների և մշակութային մի շարք գործիչների արգելում էին մտնել Կիրանց:
Ընդդիմադիր պատգամավորներին այլընտրանքային ճանապարհով հաջողվեց հասնել գյուղ: Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ Տավուշի Կիրանց գյուղի հատվածում իրականացվում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ: