211652_close_icon
views-count733 դիտում article-date 17:38 19-05-2024

Գազայում հարյուրավոր մարդիկ չեն կարողանում բուժման մեկնել Իսրայելի կողմից երկու անցակետի փակման պատճառով. ԶԼՄ

 Մոտ 700 վիրավոր և բուժման կարիք ունեցող բնակիչներ «Ռաֆահ» և «Քարեմ Շալոմ» հսկիչ անցագրային կետերի աշխատանքի դադարեցման հետևանքով չեն կարողանում Գազայի հատվածից մեկնել արտասահման բժշկական օգնություն ստանալու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել են Գազայի ԶԼՄ-ների հետ կապերի համակարգման բաժնից՝ մանրամասնելով, որ երկու անցակետերի փակմամբ Իսրայելը թույլ չի տվել 690 հիվանդների և վիրավորների բուժման նպատակով լքել Գազան:

Կառույցի տվյալներով՝ իսրայելական կողմը նաև թույլ չի տալիս մարդասիրական օգնությամբ  3000 բեռնատարների մուտքը Գազա, ինչն էականորեն խորացնում է մարդասիրական ճգնաժամը:

Նմանատիպ նյութեր