Վրաստանի նախագահը դարձել Է Փարիզ-Թբիլիսի առաջին ուղիղ չվերթի ուղևորներից մեկը
Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դարձել է Թբիլիսի-Փարիզ կանոնավոր ուղիղ չվերթի առաջին ուղևորներից մեկը, որն այսուհետ իրականացնելու է Air France ավիաընկերությունը։
Այդ մասին հայտնել է «Վրաստանի օդանավակայանների միավորում» ընկերությունը, փոխանցում է Tass գործակալությունը։
»Ես երկար եմ սպասել Փարիզի ու Թբիլիսիի միջև ուղիղ չվերթների իրականացմանը։ Անձամբ ինձ համար սա շատ ուրախալի իրադարձություն է, սակայն կարծում եմ, որ ինձ հետ նաև ողջ Վրաստանն է երկար սպասել այս իրադարձությանը»,-ասել է Վրաստանի նախագահը։
Նշենք, որ վրացական կողմւ շուրջ 2 տարիբանակցություններ է վարել Air France ավիաընկերության ղեկավարության հետ։ Այսուհետ նշված չվերթը կանոնավոր կսպասարկվի A320 օդանավերով շաբաթական 2 անգամ։