Ոստիկանությունը փակել է Կիրանց տանող ճանապարհը
Կիրանց տանող ճանապարհը դարձյալ ոստիկանությունը փակել է, գյուղ մտնել թույլ չեն տալիս։ Փոխանցում է Azatutyun.am-ը։
Ոստիկանության ներկայացուցիչներն ասում են՝ սահմանապահները միջոցառում են անում. ո՛չ լրագրողներին, ո՛չ էլ քիչ առաջ ժամանած ընդդիմադիր պատգամավորներին թույլ չտրվեց Կիրանց գնալ։
Ապա այստեղ ժամանեցին սևբերետավորները։
Լրագրողները և պատգամավորները հարցին՝ ի՞նչ հիմքով թույլ չեք տալիս մուտքը Կիրանց, սևբերետավորներից հորդորեցին դիմել ոստիկանություն։
Այլ ավտոմեքենաներ, սակայն, քիչ առաջ անցնում էին, ոստիկանները ստուգում էին փաստաթղթերը և թողնում առաջանալ։
Երեկ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում էին, նրանք «Ազատության»-ը փոխանցել էին, որ հետագա աշխատանքների համար տեղազննություն են իրականացնում։