1870 դիտում
13:33 17-05-2024
«Ինչպես չլինել չմարդ»․ Բագրատ Սրբազանի՝ ԵՊՀ-ում անցկացվող դասախոսության թեման
ԵՊՀ-ում անցկացվող դասախոսության թեման է «Ինչպես չլինել չմարդ»։ Այս մասին նախքան ԵՊՀ հասնելը երթի ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտնեց Բագրատ Սրբազանը։
Սրբազանը նաև տեղեկացրեց, որ արդեն իսկ հանդիպել է ՀԱԿ կուսակցության անդամներից Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի հետ, և խոսել են գործընթացների ու նրանց կեցվածքի մասին։
Ինչ վերաբերում է նրան, որ Կիրանցում մարդիկ դարձյալ գիշերում են դրսում, Սրբազանը նշեց, որ այս շարժումը սկսել են մեկ նպատակով և մեկ ծրագրով՝ կասեցնել այս ապօրինի գործընթացը, և դրա հետևանքը կամ լուծումն այս իշխանության հեռացումն է, այլ լուծում չկա։
Լրագրողները նշեցին, որ Անվտանգության խորհուրդի քարտուղարը սահմանազատումը որպես ձեռքբերում է ներկայացնում, ինչին ի պատասխան Բագրատ Սրբազանը նշեց, որ սկզբից էլ ասել է՝ այս մարդկանց գլխավոր խնդիրը մոլորեցնելն ու ստախոսությունն է։
«Երեկ քարտեզներն էլ են հրապարակվել, շատ փորձագետներ են խոսել, հարցը ի բնե ու ի ծնե մոլորեցնող ու սուտ է։ Այստեղ 2-3 տան խնդի՞ր է, թե՞ պետության, նույնիսկ կիրանցեցիներն են այդպես ասում»,- ասաց նա։
Բագրատ Սրբազանը նաև անդրադարձավ մեղադրանքներին, թե հանրահավաքին մարդկանց 3,000 դրամով են բերում։
«Ես հիմա ի՞նչ անեմ, որ իրենք երեք հազար էլ չարժեն, անընդհատ չեմ խոսելու դրա մասին, այդ մարդկանց օրակարգով մի՛ շարժվեք։ Քննչական կոմիտե՞ն է տարածել, գլուխը պատով է տվել, թող գնան գտնեն մարդկանց ու փաստեն, ոչ թե գնան սրան-նրան ձայնագրեն, չգիտեմ ինչ անեն, այլ փաստ։ Ինչ է, դժվա՞ր է իրենց համար դա սարքելը, վարպետները չե՞ն դրա։ Իրենց մակարդակը չի հասնում այստեղ, իրենք ուզում են ինձ ու ձեզ բերել փողոցի մակարդակ, որ հաղթեն»,- հայտարարեց նա։
Լրագրողներն ապա Սրբազանին ցույց տվեցին նրա լուսանկարը խնջույքից, որին իշխանությունները գովազդ են միացրել, ինչին ի պատասխան Սրբազանը պարզաբանեց, որ դա Նոր տարվա միջոցառում է։
«Միայն դա չէ, կարող եմ 100 հատ էլ ես ցույց տամ, ընդհանրապես տեսանյութեր էլ կարող եմ ցույց տալ։ Հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ համայնք, ո՛չ էլ մարդ եք ճանաչել ձեր կյանքում։ Թող իրենց «հունաստանները» ցույց տան, մեր հաշվին իրենց բառերով ասած՝ «տժժացող», վայելքները, հարսանիքները ցույց տան։ Երբ կացարանում երեխաներ են վառվում, իրենք գնում են հարսանիքների քավոր են կանգնում։ Թանկարժեք հարսանքիներից թող խոսեն»,- ասաց նա։
Հարցին՝ քաղաքական ուժերի հետ եք հանդիպում, նրանց առանցքային մտահոգությունը ո՞րն է, որ ուղղում են Ձեզ, Սրբազանը պատասխանեց․ «Այս մարդկանց հեռացումը, միայն ու միայն, ուրիշ ծրագիր գոյություն չունի, ոչ ոք ուրիշ ծրագիր չունի»։
Նա անդրադարձավ նաև մամուլում շրջանառվող լուրերին, թե Տավուշի մարզպետը փակ, գաղտնի հանդիպում է անցկացնում կիրանցեցի տղամարդկանց հետ։
«Ինչո՞ւ է միայն կիրանցեցիների հետ հանդիպել ու այն էլ փակ ու գաղտնի։ Սա է գործունեության կերպը, մինչև ե՞րբ պետք է չհասկանաք սա, շատ պարզ չի՞։ Գիշերվա մթության քողի տակ չէ՞ր, նույն ապրիլի 19-ի հայտարարությունն էլ չէ՞ր գիշերով, կամ նոյեմբերի իննինը՞։ 2 օր առաջ մի բան են ասում, 2 օր հետո մեկ այլ բան են անում։ Բա թափանցի՞կ էին, բա ինչո՞ւ է այսպես լինում, պարզ չի՞»,- հայտարարեց նա։

Նմանատիպ նյութեր
1360 դիտում
21:46 05-05-2024
Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի Շարժման և Սրբազանի հետ
1195 դիտում
10:19 15-05-2024
Ռեժիմը սարսափում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումից ու նաև Սրբազանի կերպարից․ Վիգեն Սարգսյան
Այս բաժնից
3586 դիտում
09:15 23-10-2024
Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Voice of Turan երգի միջազգային մրցույթում
5479 դիտում
21:39 21-10-2024
Տեսահոլովակի պրեմիերա` Սեդա Սեյրանյան և Seyranyan Project՝ «Na Ti Xerese»՝ Երգ, որ խոսում է սրտի լեզվով