Սլովակիայի վարչապետի վիճակը ծանր է, նրան դեռ վիրահատում են. նախարար
Tert.am-ի փոխանցմամբ՝ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վիճակը ծանր է, նրան դեռ վիրահատում են։ Սլովակիայի «Markiza» հեռուստաալիքի եթերում այդ մասին հայտնել է Սլովակիայի աշխատանքի նախարար Էրիկ Տոմաշը։
«Վարչապետի վիճակը ծանր է», - ասել է Տոմաշը:
Նա նշել է, որ այժմ Ֆիցոյին վիրահատում են, և վիրահատությունը կարող է երկար տևել, քանի որ հրազենային վնասվածքի հետևանքով մի քանի օրգան է վնասվել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին մի քանի անգամ կրակել են Հանդլով քաղաքում կառավարության նիստից հետո: Նա վիրավոր է և տեղափոխվել հիվանդանոց։ Վարչապետի վիճակը գնահատվում է ծանր:
Հարձակվողը ձերբակալվել էր։