1096 դիտում
20:24 14-05-2024
Վաղը՝ ժամը 17:00 պետք է Ազատության հրապարակում մեր խաղաղ, բայց հուժկու ընդվզումը հայտնենք Փաշինյանին. Բագրատ Սրբազան
Վաղը ժամը 5-ին Օպերայում միջազգային տնտեսական համաժողով է լինելու, որտեղ ելույթ է ունենալու այս կառավարության ղեկավարը: Այս մասին այսօր` մայիսի 14-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանն ու քաղաքացիներին կոչ արեց այդ ժամին լինել այնտեղ ու իրենց անհամաձայնությունը հայտնել վարվող քաղաքականությանը, գրում է news.am-ը։
«Վաղը մենք պետք է մեր խաղաղ, բայց հուժկու անհամաձայնությունը հայտնենք Նիկոլ Փաշինյանին՝ ցույց տալու, որ չեն կարող մեր կյանքի հաշվին որոշումներ կայացնել ու հանգիստ շարունակեն իրենց կյանքը: Այս պայքարը նյութական ակնկալիք չունենալու պայքար է, ոչ պաշտոն, ոչ փող, ոչ աթոռ, ոչ մի ակնկալիք չկա այս պայքարից: Հայրենիք և պատիվ ունենք ստանալու այս պայքարից, ուրիշ ոչ մի բան»,- ասաց նա` նշելով, որ 16:00 պետք է ներկա լինել Ազատության հրապարակում:
Բագրատ Սրբազանը հեգնանքով ասաց, որ լավ նորություն ունի. «Այսօր վարչապետի լավ թեկնածուների անուններ եմ առաջարկել, մրցակցությունը 2 հոգու մեջ է՝ Արսեն Թորոսյան և Տիգրան Ավինյան»:

Նմանատիպ նյութեր
10124 դիտում
18:28 09-04-2022
«Հուժկու, հզոր, մեծագույն» ահաբեկչական հավաք Ազատության հրապարակում. Նարեկ Սամսոնյան
Այս բաժնից
739 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
661 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
736 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան