1264 դիտում
11:18 14-05-2024
Եթե չէիք հավատում, ուրեմն պետք է չասեիք, շատ բարկացած եմ․ ԵՊՀ պրոռեկտորն իջավ Սրբազանի մոտ ու հայտարարեց, որ ինքը ուսանողներին չի սպառնացել
Երեկ իմացանք, որ ԵՊՀ ռեկտորի տեղակալն ուսանողների ու դասախոսների վրա ճնշում է բանեցրել։ Այս մասին ԵՊՀ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։
Սրբազանն ասաց, որ չեն պատրաստվում մտնել ներս։
Լրագրողի դիտարկմանը, որ լուրեր կան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր ուղղություններով անվտանգության երաշխքիներ է փնտրում, Բագրատ Սրբազանն ասաց․ «Մենք իր տերը չենք, մենք իրեն հնարավորություն տվողն ենք»։
Սրբազանն այնուհետև ելույթ ունեցավ ուսանողների առաջ․ «Չափազանց մեծ ուրախություն է մեզ համար ձեր նեկայության մեջ գտնվելը, դուք ևս մեկ անգամ փաստում եք, որ բոլոր տեսակի ահաբեկումները, սարսափ տարածելու փորձերը, վախեցնելը, ստով մոլերեցնելը ձեզ համար արժեք չունեն։ Մեկ արժեք գոյություն ունի, մեկ սյուն, որը պարփակված է Աստված և հայրենիք զգացումով ու ճշմարտությամբ և որից բխում են ճշմարտությունը, արդարությունը, հաշտությունը, սերը, քաջությունը, և հաղթանակը։ Երեկ լսեցինք, որ ռեկոտրի տեղակալ Էլինա Ասրիյանը դասախոսների է հավաքել, սպառնալիքներ է տեղացել՝ ասելով՝ կապ չունի, 1000 ուսանող էլ լինի, կհեռացնենք, բացականեր նշանակեք, ամենամեծ բացական նրանք են, ովքեր այդպես խոսում են։ Ես անկեղծորեն չեմ հավատում, որ այդպիսի բան է ասել, հիմա հրավիրում եմ իջնել ներքև ընդ որում ռեկոտրի ուղեկցությանբ ու ասել, որ նման բան չի եղել, եթե չգան, ուրեմն եղել է»։
Դրանից հետո իջավ ԵՊՀ ռեկտորի տեղակալ Էլինա Ասրիյանն ու ասաց, որ նման բան չի եղել։
«Եթե չէիք հավատում, ուրեմն պետք է չասեիք, շատ բարկացած եմ, այդպես չի կարելի։ Ես շնորհակալ եմ, որ դուք ընդունում եք, որ կարող էիք սխալվել։ Ես հիմա հայտարարում եմ՝ երեկ որևէ հանդիպում որևէ դեկանի հետ տեղի չի ունեցել, հետևապես որևէ նման հայտարարություն չի կարող լինել։ ԵՊՀ-ն ուսանողակենtրոն կառույց է, ու այստեղ յուրաքանչյուր ուսանողի իրավունքը պաշտպանված է»,- դիմելով Սրբազանին՝ ասաց ռեկտորի տեղակալը։
Արձագանքելով Բագրատ Սրբազանն էլ իր հերթին ասաց, որ ինքն ընդամենը փաստն է արձանագրել ու հայտարարել է, որ չի հավատում դրան։

Նմանատիպ նյութեր
26265 դիտում
21:30 20-11-2020
Եթե ըստ ՊՆ–ի, իմ ասածը պետական գաղտնիք է, ուրեմն կեղծ չէ, եթե կեղծ է, ուրեմն պետական գաղտնիք չէ. Մովսես Հակոբյան
27429 դիտում
22:37 03-03-2019
Արշակ Զաքարյան. Մի անգամ Հախվերդյանը ասաց, որ այդ երգերը ինքը չի գրում, հիմա հավատում եմ, որ ինքը չէր խաբում
Այս բաժնից
1660 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1294 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»