211652_close_icon
views-count1441 դիտում article-date 22:54 11-05-2024

Աննա Այվազյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից հայտնում են՝ Սերբիայում անցկացվող Սամբոյի Եվրոպայի երիտասարդների առաջնության 50 կգ քաշային կարգում Աննա Այվազյանը նվաճել է ոսկե մեդալ։ Անի Մարտիրոսյանը (54 կգ) արժանացել է բրոնզե մեդալի։

Հիշեցնենք՝ Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ Մայիս Ներսիսյանը ոսկե մեդալ է նվաճել Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնության մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգում:

Ներսիսյանը եզրափակչում 11:00 հաշվով վստահ հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ ու հռչակվել Եվրոպայի չեմպիոն:

Նմանատիպ նյութեր