1000 դիտում
17:00 10-05-2024
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գործընթացի մասին
Ինքը գուցե ասում է Աստծո կամքով, բայց ժողովրդի կամքը շատ ավելի կարևոր է։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց իշխող խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի՝ վարչապետի հնարավոր թեկնածությանը։
«Իհարկե Բագրատ հոգևորականի համար Աստծո կամքն էլ է կարևոր, մեզ համար էլ է կարևոր, բայց ժողովրդի կամքը հենց Աստծո կամքն է։ Եթե Վազգեն Գալստանյանը ցանկություն ունի վարչապետի թեկնածու առաջադրվել, ուրեմն 2026 թվականին ինքը պետք է իր քաղաքական թիմով հայտ ներկայացնի, մասնակցի ընտրություններին ու դառնա վարչապետի թեկնածու»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ԱԺ-ում իմփիչմենթի գործընթաց սկսելու գործընթացին, Քոչարյանն ասաց․
«Իմփիչմենթի գործընթացը թող բերեն անեն, բայց տվյալ հոգևորականն ասում է՝ 20 ձայն է պակասում, որտե՞ղ է այդ 20 ձայնը։ Երեք տարի է այստեղ են, իրենք տեսնո՞ւմ են թեկուզ 2․5 ձայնի հնարավորություն, անձամբ ես նույնիսկ 1․5 ձայն չեմ տեսնում։ Ինքը անուններ է տալիս, կներեք, շատ տարօրինակ է, որ հոգևորականը տալիս է անուններ՝ առանց այդ անվան տերերի հետ համաձայնեցնելու»։
Քոչարյանը զուհագեռ տանելով 2018-ի հետ՝ ասաց․
«2018-ին ճնշումը դարձավ իրականություն ու եղան արտահերթ ընտրություններ։ Այ, երբ որ կլինեն արտահերթ ընտրություններ, տվյալ հոգևորականը կհանի իր սպիտակ հագուստը, կասի՝ ես արդեն Վազգենն եմ ու Վազգեն Գալստանյան անուն ազգանունով կդառնա վարչապետի թեկնածու։ Այս պահին նա հոգևորական է, որը իրավունք չունի խառնվել քաղաքական գործընթացներին, այ Աջապահյանը ճիշտ արեց, որ ճանապարհի կեսից գնաց Էջմիածին»։

Նմանատիպ նյութեր
1003 դիտում
11:40 13-05-2024
Մեկ հոգի էլ չի միանա, մեր օրակարգում նման հարց չկա․ ՔՊ-ականները՝ իմփիչմենթի գործընթացի մասին. Tert.am
1421 դիտում
09:27 01-02-2021
Թրամփի գրասենյակը իմփիչմենթի գործընթացի վերաբերյալ մանրամասներ է հայտնել
1054 դիտում
15:33 24-04-2021
Եթե Ցեղասպանությունից դասեր քաղվեին, Արցախյան պատերազմում նոր ցեղասպանություն չէինք ստանա. Անդրանիկ Թեւանյան
Այս բաժնից
301 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
424 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
826 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը