1213 դիտում
09:45 09-02-2023
Վիլեն Գաբրիելյանը դիմել է իշխանությանը՝ Դավիթ Տոնոյանի նկատմամբ ավելի մեղմ լինելու խնդրանքով․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը դիմել է քաղաքական իշխանությանը՝ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու ու նրա նկատմամբ ավելի մեղմ լինելու խնդրանքով: Բանն այն է, որ Դավիթ Տոնոյանը գրեթե մեկուկես տարի է` գտնվում է կալանքի տակ, թեեւ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
«Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր, որ Վիլեն Գաբրիելյանն ու նախկին նախարարը բարեկամներ են, եւ պատգամավորն այդպես վարվելու պատճառներ ունի։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունն անձամբ պարզել՝ հենց Վիլեն Գաբրիելյանից, թե նա կոնկրետ ում է դիմել՝ ՀՀ վարչապետի՞ն, միգուցե Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՞ն, կամ միգուցե ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՞ն, ինչին ի պատասխան նա հայտնեց. «Ինչ կա, հրապարակային դաշտում ասել եմ։ Ես ոչ մեկին նրա հարցով չեմ դիմել»։
Այսինքն՝ հրապարակավ չխոստովանեց, որ դիմել է Տոնոյանին ներելու խնդրանքով, բայց իրականում դիմել է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1561 դիտում
17:10 06-05-2024
«Շատ լավ գիտեմ՝ ինչ է եղել». Վիլեն Գաբրիելյանը քննադատեց դատախազության աշխատանքն ու պաշտպանեց Դավիթ Տոնոյանին
3019 դիտում
10:23 18-01-2015
Վիլեն Գաբրիելյանը լքեց հիվանդանոցը. Aravot.am
Այս բաժնից
2032 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9124 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2161 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան