211652_close_icon
views-count595 դիտում article-date 15:24 04-05-2024

Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը Փարիզում հեծանվորդի է վրաերթի ենթարկել

Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրյունո Լը Մերը Փարիզում հեծանվորդի է վրաերթի ենթարկել:

Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ, տեղեկությունը հայտնում է «Figaro»-ն։

«Դեպքը տեղի է ունեցել մայիսի 3-ին`ժամը 19.30-ի սահմաններում, Փարիզի վեցերորդ շրջանում։ Ենթադրվում է, որ հեծանվորդը կարմիր լույսի տակ է անցել, երբ նրան վրաերթի է ենթարկել իր անձնական ավտոմեքենայի ղեկին գտնվող նախարարը», - գրում է պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հեծանվորդը տեղափոխվել է հիվանդանոց: Ենթադրվում է, որ նա գլխի վնասվածք է ստացել։

Ըստ ԶԼՄ–ի` նախարարը չի տուժել, բայց ստիպված է եղել արյան մեջ ալկոհոլի և թմրանյութերի պարունակության թեստեր անցնել, որոնց արդյունքը բացասական է եղել։

Նմանատիպ նյութեր