211652_close_icon
views-count694 դիտում article-date 19:45 03-05-2024

ՀԱՊԿ-ն արդյունավետ կառույց կմնա նաև առանց Հայաստանի. Զախարովա

ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, ասում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Փոխանցում է Azatutyun.am-ը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցում ասել է, որ ՀԱՊԿ-ն արդյունավետ կառույց կմնա նաև առանց Հայաստանի: Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է։

Ռուսաստանի արտաքին գերատեսչության խոսնակի փոխանցմամբ, եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, ապա՝ կազմակերպության կանոնադրության համաձայն, պետք է այդ մասին դուրս գալուց կես տարի առաջ պաշտոնական ծանուցում ներկայացնի:

Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։

Երևանն ի պատասխան մերժեց սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը, 2024-ին էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, և չբացառեց, որ Հայաստանը կարող է դուրս գալ դաշինքից։

ՀԱՊԿ-ի անդամները վեցն են՝ Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան և Ուզբեկստան։

Նմանատիպ նյութեր