211652_close_icon
views-count775 դիտում article-date 21:20 26-04-2024

«Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

ՀՀ Տավուշի մարզում ձերբակալված «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց ձերբակալվածների պահման վայրից:

Նշենք, որ այսօր երեկոյան 20։00-ին լրանում էր 72 ժամը, ինչ Սուրեն Պետրոսյանը ձերբակալված էր, նրա նկատմամբ այլևս կալանքի միջնորդություն չէր կարող ներկայացվել, քանի որ լրացել է 60 ժամը։

ՁՊՎ-ի մոտ հավաքված քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին Սուրեն Պետրոսյանին։
«Այտեղից կգնամ տուն ու անմիջապես հետո կգնամ մեր պայքարը շարունակելու։
Ունեմ նոր մտքեր, նոր գաղափարներ, ամեն ինչ շատ լավ է լինելու։ 

Այս ինչ իմ դեմ աջաջադրված է եղել բացարձակ իմ հետ աղերս չի ունեցել։  Մենակ մի դեպքի ժամանակ եմ տեղում եղել, բայց բավականին հեռու էի եղել, կա նաև տեսահոլովակը, որևիցե կապ չեմ ունեցել առաջադրվածի հետ»,- ՁՊՎ- մոտ ասաց Սուրեն Պետրոսյանը։

Սուրեն Պետրոսյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանն էլ նշեց, որ Պետրոսյանի առնչությունն այդ դեպքերին իր կարծիքով ակնհայտորեն հերքվել է։ Մինչև այս պահը վարույթ իրականացնող մարմնի համար էլ է այդ կասկածը հերքվել, բայց դա չի նշանակում, որ գործը փակված է։
«Ցանկացած պահի Սուրեն Պետրոսյանին կարող են մեղադրանք առաջադրել»,–ասաց նա։

Նմանատիպ նյութեր