211652_close_icon

Դեսպան Աննա Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Դանիայի թագավորին

views-count892 դիտում article-date 18:04 16-04-2024
ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանն ապրիլի 12-ին իր հավատարմագրերն է հանձնել Դանիայի թագավոր Ֆրեդերիկ X-ին։

«Թագավորական պալատում տեղի ունեցած արարողությանը հաջորդեց Դանիայի թագավորի և Հայաստանի դեսպանի առանձնազրույցը։

Դանիայի Թագավորություն կատարած այցի ընթացքում դեսպան Աղաջանյանը բովանդակալից քննարկումներ ունեցավ նաև արտաքին գործերի նախարարությունում, վարչապետի գրասենյակում, որոնց շրջանակներում անդրադարձ կատարվեց երկու բարեկամ երկրների միջև կապերի հետագա ամրապնդմանն ու երկկողմ օրակարգի առավել ընդլայնմանը, ինչպես նաև Հայաստանի անվտանգությանն ու տարծաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք հարցերի»,- ասվում է դեսպանատան հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր