211652_close_icon

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու

views-count1330 դիտում article-date 21:20 15-04-2024
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրում ապրիլի 16-ին անցկացվելու է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով սեմինար պարապմունք և գործնական վարժանք, որի ընթացքում` ժամը 13։00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է էլեկտրական շչակ:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից՝ բնակիչներին խնդրելով չանհանգստանալ։

Նմանատիպ նյութեր