211652_close_icon
views-count601 դիտում article-date 16:50 14-04-2024

Բավական է պատերազմը, այո՛ խաղաղությանը. Հռոմի պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակի հորդորել է Իրանին և Իսրայելին խուսափել գործողություններից, որոնք կարող են սնուցել «բռնության պարույրը» Մերձավոր Արևելքում՝ այն ներքաշելով ավելի ավելի խորը հակամարտության մեջ: Փոխանցում է Azatutyun.am-ը։

«Բավական է պատերազմը, բավական են հարձակումները, բավական է բռնությունը: Այո երկխոսությանը, այո խաղաղությանը», - ասել է նա Սուրբ Պետրոսի հրապարակում ուխտավորներին:

Իրանը ապրիլի 13-ի ուշ երեկոյան ԱԹՍ-եր ու հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի հաղորդմամբ՝ որսացել են արձակված շուրջ 300 անօդաչու թռչող սարքերի և հրթիռների «ճնշող մեծամասնությունը»: Թեհրանը առավոտյան հայտարարել է, որ չի պատրաստվում շարունակել գործողությունը։

Նմանատիպ նյութեր