835 դիտում
14:35 12-04-2024
Ո՞վ է որոշել, որ սահմանն անցնում է այն հատվածով, որը նկարագրված է ԱԱԾ հաղորդագրության մեջ. Տիգրան Աբրահամյան
Ո՞վ է որոշել, որ սահմանն անցնում է այն հատվածով, որը նկարագրված է ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության մեջ: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա հարց հնչեցրեց, թե արդյո՞ք Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի է ունեցել սահմանանշում, սահմանագծում, որի հետևանքով արդեն կա իրավիճակ, երբ որ պաշտոնական հաղորդագրությունում կոնկրետ գնահատական է տրվում, թե որ հատվածով է անցնում սահմանը։
«Միայն այս հանգամանքը ցույց է տալիս այս իրավիճակի ողջ աբսուրդությունը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Տիգրան Աբրահամյանի խոսքով, ԱԱԾ այսօրվա հաղորդագրությունը, նաև որոշ ժամանակ առաջ ՊՆ նմանատիպ հայտարարությունը, բավական լուրջ և վատ ազդեցություն են թողնում զինված ուժերի վրա և այն ստորաբաժանումների ու ծառայությունների վրա, որոնք զբաղված են սահմանագծի պաշտպանությամբ կամ պահպանությամբ։
«Այն, որ իշխանությունը փորձում է կամ այս դեպքում ԱԱԾ-ն, անել հաղորդագրություններ, որոնք, ըստ իրենց, չեն լարում իրավիճակը, ասեմ՝ նախորդ անգամ Ներքին Հանդի դեպքում էլ եղավ նմանատիպ հայտարարություն, դրա մասին խոսեց Նիկոլ Փաշինյանը, բայց դա Ադրբեջանին չխանգարեց ծանր հարվածներ հասցնել ու հայկական կողմին զոհեր պատճառել»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցութան պատգամավորը։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի հատվածում տեղի ունեցած միջադեպի մասին հաղորդագություն էր տարածել։

Նմանատիպ նյութեր
1036 դիտում
12:06 29-04-2024
Իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը մեր երկիրը կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Տիգրան Աբրահամյան
Այս բաժնից
505 դիտում
13:57 27-01-2025
ՆԳ նախարարն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
985 դիտում
11:59 27-01-2025
Շրջանառության մեջ է դրվում 20,000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամը